Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձավ մարտի 1-ի գործով հարցաքննության կանչվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հարցին.
«Բազմիցս նշել եմ, որ հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչվել են այս գործին: Բոլորն առանց բացառության: Այո, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը: Դա արդեն քննության անհրաժեշտությունից ելենլով որոշում է քննիչը»,- ասաց նա:
Նա հավելեց նաև, որ հարցաքննությունները ինքնանպատակ չեն, այլ տվյալներ ձեռքբերելն է: