Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում այսօր խոսեց օրեր առաջ ոստիկանության բաժնում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ կապված միջադեպի մասին.
«Եթե ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ հանդուրժողականություն է դրսևորել և նրանք, օգտվելով առիթից, մուտք են գործել ոստիկանական բաժանմունք, ապա ոստիկանությունը տվյալ պահին թու՞յլ է»,- ասաց Վալերի Օսիպյանը և հավելեց, որ ոստիկանությունը ուժեղ ուև ունակ է պաշտպանել և ՀՀ քաղաքացիներին և ինքն իրեն: