Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ներկայումս ՊԵԿ-ը հարկային տեռոր չի իրականցնում, ընդամենը իրենց աշխատանքներն են իրականացնում, որոնք կարող են սուբյեկտիվ կերպով մեկնաբանվել տնտեսվարողների կողմից. «Որևէ տեռոր չկա. Մենք փոքր ձեռնարակատիրությամբ զբաղվողներին հանդեպ այսօր որևէ կոշտ վարչարարությամբ չենք նեղացնում»:
Իսկ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում երեկ գիշերը սկսված հատուկ գործողությունների վերաբերյալ հարցին նա ասաց. «Բնականաբար, որևէ մեկնաբանում չեմ տա այս պահին, որոշակի գործողություններ են կատարվում, որոնք որոշակիորեն գաղտնի են»:
Իսկ թե ինչու են այս ընկերություն մուտք գործել գիշերը, պատասխանեց, որ այդ պահին են դատարանից թույլտվության որոշումը ստացել:
Նաև տեղեկություններ կային, որ դիմակավորված հատուկ ջոկատայիններ են մասնակցել գործողություններին: Սրա վերաբերյալ Դավիթ Անանյանն ասաց, որ դիմակավորված անձիք ներսում չեն եղել, սպասել են դրսում՝ իրենց մեքենաների մեջ, միայն գործողության ավարտից հետո օգնել են առգրավվող որոշ փաստաթղթերը տեղափոխել: