Հույս ունեմ, որը որևէ մեկը չի տրվի գայթակղությանը, խոսքը  հայտնի խմբերին  է վերաբերվում. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօր ընդունեց «Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշումը:

Այս որոշման համաձայն՝ կրճատվեցին Երևանի ներկայիս գործող ավագանու լիազորությունները, և Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպելու համար 87,6 միլիոն դրամ հատկացվեց ոստիկանությանը: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժաողը  մինչև 40-օրյա ժամկետում կնշանակի ընտրությունների օրը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ընտրությունների հարցին, ասաց. «Ընտրությունների ազատությունը եւ ժողովրդավարությունը խիստ կարեւոր են: Ես հատուկ ուզում եմ ասել, որ խնդիրները շատ հստակ են ձեւակերպված, ընտրակեղծարարների խմբերը որևէ անելիք չունեն, իսկ եթե մտածում են, որ ունեն, գալիս է իրավապահների արագ արձագանքը։ Ընտրակաշառքի որեւէ դեպք չպետք է գրանցվի, կամ ընտրակաշառք  փորձ անող որեւէ անձ չպետք է մնա առաց պատասխանատվության։  Հույս ունեմ, որը որևէ մեկը չի տրվի գայթակղությանը, խոսքը  հայտնի խմբերին  է վերաբերվում, իսկ եթե  իր բախտը փորձելու է, ապա  այդ դեպքում օրենքը ասում է, թե ինչպես են իրավապահները գործելու»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել