Ոստիկանությունն արձագանքել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի տված հարցազրույցին, որտեղ նա անդրադարձել էր ոստիկանության ու ոստիկանության պետի վերջին շրջանի գործունեությանը

168 ժամ.am-ին տված հարցազրույցում ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը անդրադարձել է ոստիկանության ու ոստիկանության պետի վերջին շրջանի գործունեությանը:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ շուտով կլրանա ոստիկանության պետի պաշտոնավարման 100 օրը, և այդ ժամանակ բոլորը կկարողանան ստանալ իրենց հարցերի լիարժեք պատասխանն ու գնահատականներ տալ կատարված կոնկրետ գործերով:
Իսկ Դուք, հարգելի պարոն Եղիազարյան, հաշվի առնելով իրավապահ գործունեության Ձեր անզուգական փորձը, կարծում ենք հատկապես կկարողանաք գնահատել և անպայման համեմատել ոստիկանության այսօրվա աշխատանքը կառույցի պատմության բոլոր ժամանակահատվածների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել