Պետական ուսումնական հաստատության խորհուրդը՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրում է տնօրեն.
- հաստատում է ուսումնական հաստատության կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական կանոնները.
- հավանություն է տալիս ուսումնական հաստատության զարգացման ծրագրին.
- քննարկում և հավանություն է տալիս ուսումնական հաստատության հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակներին.
- կարող է սահմանել պակաս խտությամբ դասարան` ուսումնական հաստատության լրացուցիչ միջոցների հաշվին.
- տնօրենի ներկայացմամբ քննարկում է ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, տալիս է հավանություն և ներկայացնում պետական լիազորված մարմնի հաստատմանը.
- քննարկում է ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության հաշվետվությունները.
- որոշում է մասնակցել արտաքին գնահատման, քննարկում է ներքին և արտաքին գնահատման արդյունքները.
- վերահսկում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կատարումը.
- հիմնադրի սահմանած կարգով սահմանում է ուսումնական հաստատության շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները.
- առաջարկություններ է ներկայացնում պետական լիազորված մարմին՝ ուսումնական հաստատության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան.
- հաստատում է իր աշխատակարգը և հաստատության կանոնադրությամբ ու խորհրդի ընտրության կարգի համաձայն՝ ընտրում է խորհրդի նախագահ.
- իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված և (կամ) հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամը պարտավոր է`
- ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն՝ ի նպաստ երեխայի շահերի և կրթության արդյունավետության.
- պատշաճորեն կատարել սույն օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված և խորհրդի որոշումներով (հանձնարարականներով) իրեն վերապահված պարտականությունները.
- կատարել խորհրդի, իրեն ներկայացրած` լիազոր մարմնի այն հանձնարարությունները, որոշումները, որոնք բխում են ուսումնական հաստատության կանոնադրական նպատակներից։