Ռոբերտ Քոչարյանի գործով նիստն այս պահին ընդմիջվել է

Ինչպես հայտնել ենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունն արդեն իսկ սկսվել է:

Մեր տեղեկություններով, պաշտպաններն արդեն իսկ ներկայացրել են բողոքները: Այս պահին նիստն ընդմիջվել է: Շուրջ 15 րոպե անց նիստը կվերսկսի:

Այնուհետև ներկայացվելու են դատախազների առարկությունները՝ պաշտպանների ներկայացրած բողոքների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել