Բոլորին է հայտնի, որ հղիության ընթացքը չի գերազանցում ինն ամիսը, սակայն քչերը երևի գիտեն, որ հղիությունը կարող է տևել մեկ ամբողջ տարի:
Աշխարհում ամենաերկար հղիությունը տևել է մոտ 375 օր, ի դեպ, երեխայի քաշը եղել է մոտ 3.170 կգ:
ՀՀ օրենսդրությունը սահմանում է.
Յուրաքանչյուր զույգ կամ յուրաքանչյուր ոք իրավունք ունի`
ա) որոշել իր երեխաների թիվը և նրանց ծնվելու ժամկետները.
բ) անցանկալի հղիությունից և հղիության արհեստական ընդհատումից խուսափելու նպատակով օգտվել ընտանիքի պլանավորման արդյունավետ և անվնաս միջոցներից ու մեթոդներից, դրանց վերաբերյալ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ:
գ) հղիության ընթացքում ստանալ հղիության և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնություն և սպասարկում` պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:
Հղիության արհեստական ընդհատումը և բժշկական ամլացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Յուրաքանչյուր ոք, ներառյալ դեռահասը, իրավունք ունի տեղեկություններ ստանալ իր սեռական առողջության պահպանման հարցերի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, դրանց բարդությունների և հետևանքների մասին:
Աղբյուրը` Իրավաբան.net