Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները կանխել են սահմանի ապօրինի խախտման հերթական դեպքը:
Այս մասին տեղեկացնում են վարչության լրատվական ծառայությունից:
Ռուս սահմանապահներն Արտաշատի հատվածում ձերբակալել են տղամարդու, ով Արաքս գետով ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը:
Նախնական տվյալներով՝ տղամարդը Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի է:
Սահմանախախտը սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: Ներկայումս ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: