Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն աշխատանքային այցով գտնվել են Չեխիայում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ հուլիսի 25-ից 27-ը իրականացրել են փորձի փոխանակման այց Չեխիայի Հանրապետություն:

Այս մասին հայտնում է մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։

ՄԱԿ-ի ՓԳՀ հետ իրականացվող ծրագրի շրջանակում մասնակիցները հանդիպում են ունեցել Չեխիայի հանրային իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են երկու կառույցների լիազորությունները, գործունեության ոլորտները, ինչպես նաև փախստականների ու ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր։

Այցելություն է իրականացվել ապաստան հայցող անձանց համար նախատեսված «Զաստավկա ու Բռնա» հատուկ կացարան, հանդիպումներ են տեղի ունեցել Չեխիայում ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի ղեկավարի և «Աջակցություն փախստականներին» (OPU) հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ։

Կարևորվել է երկու երկրների ինստիտուտների միջեւ ձեւավորված համագործակցության բարձր մակարդակը, ինչի շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել