Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Այս մասին հայտնում եմ կառավարության մամուլի ծառայությունիից։
Համապատասխան որոշման ընդունումը բխում է «Բաց կառավարման գործընկերություն» ՀՀ երրորդ գործողությունների ծրագրով» նախատեսված «Հաշվետու լիցենզավորում. Պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծում» միջոցառումից:
Որոշման ընդունումը կնպաստի հանրային կառավարման համակարգում մի շարք բարեփոխումների իրկանացմանը, այդ թվում՝ թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանը: Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը կնպաստի արդյունավետ վարչարարության իրականացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ծախսերի, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկի նվազեցմանը:
Համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կլինի գրանցամատյանից տեղեկությունները տրամադրել նաև էլեկտրոնային տարբերակով, արդյունքում ժամանակատարության և տրամադրված տեղեկատվության հավաստիության խնդիրներ չեն առաջանա: Բացի այդ, հնարավոր կլինի համակարգել ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ տարբեր մարմինների իրավասության ներքո գտնվող տեղեկատվությունը: