Արարատ Միրզոյանը՝ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուի և «Ելք»-ի պառակտման մասին

Կառավարության նիստից առաջ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքին:

«Օգոստոսի 17-ի հանրահավաքը կապված է կառավարության 100 օրվա հետ։ Ենթադրում եմ, որ նախարարները նույնպես կմասնակցեն հանրահավաքին»,- նշել է նա:

Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ այժմ նա ակտիվ աշխատում է գրասենյակի ղեկավար և մամուլի քարտուղար գտնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը և մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանը աշխատանքից ազատվելու դիմում էին ներկայացրել:

Արարարտ Միրզոյանը անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առանձին թեկնածուի առաջադրմանը: Հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ «Ելք»-ը պառակտվել է, նա պատասխանեց.

«Կարծում եմ վաղ է նման եզրահանգումներ անելը, հենց «Ելք» դաշինքը պառակտվի, պաշտոնական հայտարարություն կարվի դաշինքի կողմից: Կարծում եմ, որ Հայաստանում պետք է ձևավորվի մի այնպիսի քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագիր»-ը և Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների առաջ բերած արժեհամակարգը՝ և՛ հեղափոխության նպատակները, և՛ արժեքները: Հենց այդ քաղաքական ուժը կստանձնի բոլոր այդ արժեքների հիման վրա ընկած փոփոխությունների պատասխանատվությունը և կդառնա այդ փոփոխությունների դրոշակակիրը։ Կարծում եմ՝ այդ քաղաքական ուժի մեջ ընդգրկված կլինեն տարբեր անհատներ և քաղաքական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ»,-նշել է նա:

Հարցին, թե «Քաղաքացիական պայամանագրի» առաջարկած Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին լուրջ չեն վերաբերում, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Դե, մեզ էլ լուրջ չէին վերաբերվում մի քանի ամիս առաջ»:

Կառավարության նիստը՝ Ուղիղ հեռարձակմամբ

Կառավարության նիստը՝ Ուղիղ հեռարձակմամբ

Gepostet von Iravaban.net am Donnerstag, 2. August 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել