Առաջարկվում է հաստատել ներման խնդրագրերի քննարկմանն առընչվող նյութերի արխիվացման կարգը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է հաստատել ներման խնդրագրերի քննարկմանն առընչվող նյութերի արխիվացման կարգը։

Առաջարկվող նախագծով՝ ներման խնդրագրի մասին նախագահի հրամանագիրը կամ ներում շնորհելու մասին  նախագահի հրամանագրի նախագծի՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին ծանուցումն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, ներման խնդրագրի քննարկմանն առնչվող նյութերն ուղարկվում են՝ տուգանքի կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կամ հանրային աշխատանքների կամ հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու կամ գույքի բռնագրավման կամ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն։

Զինվորական ծառայության մեջ սահմանափակման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պետք է՝ ներման խնդրագրի քննարկմանն առնչվող նյութերն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դրանք ուղարկվում են պատիժը կատարող համապատասխան հիմնարկ և պահպանվում երեք տարի ժամկետով:

Պատիժը կատարող համապատասխան հիմնարկը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո ներման խնդրագրի քննարկմանն առնչվող նյութերը ոչնչացնում է:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն էլեկտրոնային եղանակով վարում է ներման խնդրագրերի քննարկման ընթացքի վերաբերյալ ժամանակագրական և առարկայական հաշվառման գրանցամատյաններ` համաձայն Ձև 1-ի:

Նախարարությունը նշում է, որ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լիարժեք գործողությունը և կկանոնակարգվի ներման խնդրագրերի առնչությամբ կազմված նյութերի արխիվացման գործընթացը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել