Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության նոր որոշման նախագիծ է ներկայացրել կառավարության հավանությանը: Նախագծով պետք է հաստատվի 2018/2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը:
Այսպիսով, 2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ՝
1) Պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրայի ընդունելության 28 տեղ,
2) կլինիկական օրդինատուրայի ընդունելության 95 տեղ, այդ թվում՝ Առողջապահության նախարարության համար նախատեսված 49 նպատակային տեղ ըստ մասնագիտությունների՝ համաձայն N 1 հավելվածի, Կրթության և գիտության նախարարության համար նախատեսված 18 տեղ ըստ մասնագիտությունների՝ համաձայն N 2 հավելվածի, Արցախի Հանրապետության համար նախատեսված 17 տեղ, Պաշտպանության նախարարության համար նախատեսված 11 տեղ:
Սահմանվել է նաև, որ 2018/2019 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը վերաբաշխում է կրթության և գիտության նախարարությունը՝ համաձայն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Առողջապահության նախարարության ներկայացրած լրացուցիչ հայտերի՝ իրենց տրամադրված տեղերի շրջանակներում: