Այսօր լրացել է ՀՀ պատպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի ծննդյան 75-ամյակը։ Հոբելյանի կապակցությամբ Մուրազ Սարգսյանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Նախարարը Մուրազ Սարգսյանին պարգեւատրել է ՀՀ ԶՈՒ անվանական հուշամեդալով եւ հորդորել նույն նվիրումով ու եռանդով շարունակել պատվաբեր ծառայությունը, որն արդեն 55 տարվա պատմություն ունի։