Ոստիկանության Մասիսի բաժնի եւ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին, ժամը 01.50-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Գրիգոր Ա.-ն, որը 2018թ. ապրիլի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի (դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։