Հուլիսի 31-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելու ժամանակ, Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքում նկատել են ակնհայտ փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը՝ 1987 թ. ծնված Էդգար Մ.-ն, որը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Փայտանյութի օրինականությունը ստուգելու նպատակով ավտոմեքենան տեղափոխվել է Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Էդգար Մ.-ն բացատրություն է տվել, որ ավտոմեքենայում առկա մոտ 2 խ/մ փայտանյութը պատկանում է իրեն, ապօրինի կերպով պատրաստել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 6-րդ պահաբաժնի տարածքից քամատապալ կաղնի տեսակի ծառից: