Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արսեն Առստամյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։