Սահմանվել է քաղաքացիական ծառայության գրասենյակին վերապահված գործընթացների կազմակերպման և գործառույթների իրականացման կարգը

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նոր որոշում է ստորագրել.

««Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝

1. Սահմանել մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված էլեկտրոնային ծրագրերի կազմումը ոչ էլեկտրոնային եղանակով քաղաքացիական ծառայության գրասենյակին վերապահված գործընթացների կազմակերպման և գործառույթների իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկերը փոփոխվում են սույն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան։

3. Նոր ստեղծված պետական մարմինների քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը կազմվում է սույն որոշմամբ սահմանված կարգով։

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո այն մարմինները, որտեղ առկա են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցման ենթակա քաղաքացիական ծառայողներ, երեք աշխատանքային օրվա ընթացքում գրանցվում են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում, իսկ գործունեությունը դադարեցրած մարմինների դեպքում, հնգօրյա ժամկետում սահմանված տեղեկատվությունը ներկայացվում է քաղաքացիական ծառայության գրասենյակ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված»,-նշված է որոշման մեջ:

Հետաքրքիր է այն, որ այս որոշումը թվագրված է այս տարվա օգոստոսի 31-ին: Ենթադրվում է, որ այն վրիպակ է և որոշումը ստորագրվել է հուլիսի 31-ին: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել