Միջազգային նեղուցներ

Կարծում եմ` պատմությունից բոլորս լավ հիշում ենք Բոսվորի և Դարդանելի (միասին կոչվում էին Հելլեսպոնտոս) նեղուցների մասին, որոնք հիշատակված են նաև Ստրաբոնի «Աշխարհագրություն» աշխատության մեջ, վերջինս հայտնի է նաև արգոնավորդների առասպել անունով:

 

Միջազգային նեղուցները ծովային տարածության մասերը միացնող և միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցներն են: Նեղուցների մի մասի իրավական կարգավորման համար կնքվել են միջազգային պայմանագրեր, իսկ մյուս մասի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ձևավորված սովորութային նորմերով:

 

Այժմ խոսենք Բոսֆորի և Դարդանելի նեղուցների իրավական ռեժիմի մասին:

 

«Սևծովյան նեղուցների իրավական ռեժիմը կարգավորվում է 1936թ. Մոնտրյոյում կնքված պայմանագրով: Մասնավորապես` սահմանված է, որ խաղաղ ժամանակ բոլոր պետությունների նավերն ունեն նեղուցներով խաղաղ անցման և նավարկելու իրավունք օրվա բոլոր ժամերին: Սակայն եթե պատերազմական իրավիճակ է, և Թուրքիան պատերազմի մասնակից է, ապա այս կանոնը ցերեկային ժամերին գործում է միայն պատերազմին չմասնակցող պետությունների համար: Իսկ եթե Թուրքիան պատերազմող կողմ չէ, ապա խաղաղ անցման իրավունքը ամբողջությամբ գործում է»,-նշում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:

 

Նեղուցներով անցնող նավերից գանձվում են փարոսային և սանիտարական վճարներ:

 

Բացի այդ, Սևծովյան երկրները իրավունք ունեն նշված նեղուցներով անցկացնել նաև ռազմական նավեր:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել