Կորած երեխաները հայտնաբերվել են

Հուլիսի 4-ին, ժամը 23.10-ին ոստիկանության Ճամբարակի բաժնում մի քաղաքացուհի հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 5-ի սահմաններում իր երկու երեխաները՝ 16-ամյա Էդգար և 12-ամյա Էրիկ Ղուկասյանները Արտանիշ գյուղի հարակից ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից:

«Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ճամբարակի բաժնի և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքի շնորհիվ, այսօր՝ հուլիսի 5-ին երեխաները հանյտնաբերվել են Շողակաթ համայնքի «Ջիլ» բնակավայրից 2 կմ․դեպի Ծափաթաղ լճափնյա անտառածածկ հատվածում»,-նշում է նա։

Ինչպես արդեն տեղեկացրել էին, հաղորդում ստացվել էր նաև ԱԻՆ-ում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել