Մեքենաների բնապահպանական հարկի դրույքաչափերը՝ ըստ դրանց խմբերի և շարժիչի հզորության

ՀՀ հարկային օրենսգրքի 168-րդ հոդվածը սահմանում է արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը:

Այսպիսով՝

1. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները).

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար` ըստ դրանց խմբերի.

Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի խումբը

Տարեկան դրույքաչափը (դրամ)

Բեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 3.5 տոննան

5000

Բեռների փոխադրման համար նախատեսված` 3.5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 12 տոննա առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ

10000

Բեռների փոխադրման համար նախատեսված` 12 տոննայից ավելի առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ

15000

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից (բացառությամբ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների), այլ ինքնագնաց մեքենաներից և մեխանիզմներից, ինչպես նաև լողամիջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման` ըստ շարժիչի հզորության.

Շարժիչի հզորություն

Տարեկան դրույքաչափը ամբողջ հարկման բազայի նկատմամբ (դրամ)

մինչև 50 ձիաուժ

յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 5 դրամ

51-80 ձիաուժ

յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 10 դրամ

81-100 ձիաուժ

յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 15 դրամ

101-150 ձիաուժ

յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 20 դրամ

151-200 ձիաուժ

յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 25 դրամ

201-250 ձիաուժ

յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 30 դրամ

251-300 ձիաուժ

յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 35 դրամ

301 և ավելի ձիաուժ

յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 50 դրամ

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել