Կորած 14-ամյա Հայկին երևանյան խաչմերուկում նկատելու մասին ԱԻՆ-ում ահազանգ է եղել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 02:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռոստովյան եւ Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկի մոտակայքում նկատվել է ս.թ. հունիսի 9-ից որոնվող 14-ամյա Հայկ Հ.-ն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տեղազննման արդյունքում քաղաքացին չի գտնվել:

Հիշեցնենք, որ երեխայի կորելու մասին տեղեկությունն ԱԻՆ փրկարար ծառայությունը ստացել է հունիսի 9-ին ժամը 21:32-ին: ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911»  ծառայություն ահազանգ էր ստացվել, որ հունիսի 8-ին ժամը 17։00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004 թվականին ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից եւ չի վերադարձել: Ստացված տեղեկություններով՝ երեխայի հագին եղել է կանաչ վերնաշապիկ եւ կիսատաբատ:

Տեւական որոնողական աշխատանքներն արդյունք չտվեցին, եւ հունիսի 18-ին գլխավոր դատախազությունում քրեական գործ հարուցվեց՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել