Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրից բացակայում է: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց 2-րդ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

«Ես դեռ ծանուցում չեմ ստացել»,-նշեց Սողոմոնյանը և հավելեց, որ Քոչարյանին շուտով կհայտնի այդ մասին:

ՀԻշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով հարցաքննության է հրավիրվել. նրան ծանուցում է ուղարկվել, նշել են հատուկ քննչական ծառայությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել