Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 29-ին, ժամը 10.40-ին, Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 3 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Արամ Մ.-ն:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Նշենք, որ Արամ Մ.-ն հունիսի 14-ից ՌԴ Կրասնոդարի Երկրամասի Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով: