Գողություն Բյուրականում. hափշտակել են հուշանվեր-թուր և սիգարներ

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Բյուրականում գտնվող, Նարեկ Հովսեփյանին պատկանող տնից կատարված գողության դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով 2018 թվականի հունիսի լույս 28-ի գիշերն անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, պոկել է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող, Ն.Հովսեփյանին պատկանող տան առաջին հարկի պատուհանի մետաղյա ճաղավանդակը, կոտրել պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս, տակնուվրա արել բոլոր դարակները, տունը և հափշտակելով սիգարներ ու մեկ հատ հուշանվեր-թուր՝ դիմել փախուստի:

Նախնական հաշվարկներով` պատճառված վնասը գնահատվում է 200.000 ՀՀ դրամ։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դաավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել