ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը: Այս մասին հայտնեցին Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ այսօր 11:00-ին պետք է կայանային ՍԴ դատավորի ընտրությունները: Միակ թեկնածուն վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանն է: