Ռուս գրող Ալեքսանդր Կուպրինի «Յամա» ստեղծագործությունում հերոսներից մեկը խոսում է պոռնկության մասին: Գրքի հեղինակը հերոսի միջոցով այն միտքն է զարգացում, որ քանի դեռ մարդկությունը կա` պոռնկությունը չի վերանա:
Մարմնավաճառությունն օրինական է եվրոպական մի շարք երկրներում, ինչպիսիք են Հոլանդիան, Պորտուգալիան, Ավստրիան և այլն: Նմանատիպ ծառայություններ մատուցող կանայք հաճախ տեղաշարժվում են ԵՄ տարածքում` օգտվելով ծառայությունների ազատ տեղաշարժի իրավունքից:
Եվրոպական Միության դատարանի մեկնաբանությունների համաձայն` մարմնավաճառությունը համարվում է շահույթ ստանալու նպատակով իրականացվող տնտեսական գործունեություն, ուստի մարմնավաճառները կարող են ազատորեն տեղաշարժվել ԵՄ տարածքում և անգամ հիմնադրվել այս կամ այն անդամ-պետությունում:
Հայաստանում մարմնավաճառությունն օրինականացված չէ: Ուստի հետաքրքիր է, պատժվու՞մ է արդյոք պոռնկությամբ զբաղվելը Հայաստանում:
Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի պոռնկությամբ զբաղվելը`առաջացնում է տուգանքի նշանակում 20 հազար դրամի չափով:
Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`առաջացնում են տուգանքի նշանակում 40 հազար դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net