Մայիսի 21-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ, Մաշտոցի պողոտայում գործող օնլայն գնումներ և բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության մոտից մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ձեռք բերելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել երևանցի Գ. Մ-ին:
Նրա մոտից հայտնաբերված ԱՄՆ-ից ուղարկված փաթեթի միջից հայտնաբերվել է 2 պոլիեթիլենային փաթեթ, որոնց մեջ առկա են եղել 60 և 66.4 գրամ քաշերով թմրանյութի նմանվող կանաչավուն զանգվածներ: