Ցուցմունք տալուց հրաժարվելու իրավական հետևանքները

Ինչպես գիտենք` վկան և տուժողը պարտավոր են ցուցմունք տալ և նախազգուշացվում են ցուցմունք տալուց հրաժարվելու կամ սուտ ցուցմունք տալու դեպքում քրեական պատասխանատվության մասին:

Այժմ խոսենք ցուցմունք տալուց հրաժարվելու իրավական հետևանքների մասին:

 

Մասնավորապես` քրեական օրենսգրքի համաձայն` «Վկայի կամ տուժողի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելը պատժվում է տուգանքով՝ 50 000-100 000 դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

 

Իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ ցուցմունք տալուց հրաժարված անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:»:

 

«Իմ կարծիքով` քրեական օրենսգրքում անհրաժեշտ էր ամրագրել ոչ թե «ազատվում է քրեական պատասխանատվությունից», այլ «ենթակա չէ քրեական պատասխանատվության» կամ ընդհանրապես ոչինչ չամրագրել, քանի որ Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ անձը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու, մերձավոր ազգականի վերաբերյալ: Ուստի պատասխանատվության ենթակա չլինելը ակնհայտ և ենթադրելի է»,-նշում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել