Արտաշիրիման ժամանակ, ռուս մեծ գրող Ն.Գոգլին հայտնաբերել են դագաղում թեքված դիրքում: Ականատեսների մի մասն ասում են, որ դագաղի կափարիչի վրա հայտնաբերվել են նաև եղունգների հետքեր:
Գոյություն ունի վարկած, համաձայն որի՝ Գոգլին հողարկավորել են ոչ մահացած, այլ նա եղել է լեթարգիկ քնի մեջ:
Դատաբժշկական փորձաքննության վարկածներից մեկն էլ այն է, որ մահից 10-15 ժամ հետո դիակի մարմնի մկանները սկսում են թուլանալ և հնարավոր է՝ այն է եղել Գոգլի թեքվելու պատճառը:
Անվիճելի է այն փաստը, որ Գոգլն իր մահից մի քանի տարի առաջ գրել է՝ իմ մարմինը չհանձնեք հողին մինչ մահվան բոլոր նշանները չհաստատվեն:
«Համաձայն ՀՀ օրենսդրության՝ անձի կենդանության ժամանակ իր հուղարկավորության պայմանների վերաբերյալ նրա կամքի գրավոր արտահայտությունը կամ դրա բացակայության դեպքում հուղարկավորության կազմակերպումն ստանձնողների ցանկությունը հաշվի է առնվում` կապված հուղարկավորման տեղի և ձևի ընտրության, գերեզմանատեղի տրամադրման, գերեզմանի հետագա պահպանման հետ»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Զարուհի Հարությունյանը:
Վերջինիս փոխանցմամբ` մահացածի կամքի գրավոր արտահայտությունը հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կարող է իրականացվել իր նշած բնակավայրի գերեզմանատան սահմաններում` ազատ գերեզմանատեղի կամ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում:
Աղբյուր՝ Իրավաբան.net