Մեղադրվում է մորաքրոջը սպանելու մեջ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, նշանակված էր Արամ Դիլանյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Ըստ մեղադրանքի` նա իր մորաքույր Ս. Գրիգորյանի հետ համատեղ բնակվելով վերջինիս պատկանող Երևանի Տ. Մեծի 36գ շենքի 21 բնակարանում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ 03.06.2011թ. կենցաղային հարցերի շուրջ ձևավորված անբարեհաճ փոխհարաբերությունների պատճառով, սպանելու դիտավորությամբ բռունցքներով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ս. Գրիգորյանի մարմնի տարբեր մասերին, նրան պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի արդյունքում վերջինս մահացել է:

 

Այսօր դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալ Արամ Դիլանյանը, ամբաստանյալի պաշտպանը: Մեղադրող չէր ներկայացել դատական նիստին, և դատարանին չէր հայտնել չներկայանալու պատճառների մասին: Դատարանը, տեղում խորհրդակցելով, որոշում կայացրեց դատական նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, ժամը 16.00-ին:

 

 

Հանրային թղթակից`Արա Ղարագյոզյան

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել