Ինչպես ցանկացած նորի դեպքում, այստեղ ևս շատ կարևոր է, թե ինչ մեկնարկ է տրվում․ Սերժ Սարգսյան

Ազգային ժողովում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետի թեկանծու Սերժ Սարգսյանը։ Նա իր շնորհակալությունը հայտնեց ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին վարչապետի իր թեկանծությունն առաջադրելու և վստահության համար։

Նա իր ելույթում նշեց․ «Հարգելի պատգամավորներ, երկուսուկես տարի առաջ այս դահլիճն ավելի բուռն էր, երբ քննարկվում էր սահամանդրական փոփոխությունների նախագիծը։ Այդ նախագիծը դարձավ սահմանադրություն և հիմք՝ արմատապես փոխելու մեր քաղաքական համակարգը, քաղաքական ուժերի  պայքարիբովանդակությունը, պետական համակարգում դերակատարների անելիքները»։

«Ինչպես ցանկացած նորի դեպքում, այստեղ ևս շատ կարևոր է, թե ինչ մեկնարկ է տրվում։ Պառլամենտական կառավարման ձևն իր ավարտին բերելու համար մենք այսօր խորհրդարանական եղանակով կազմավորում ենք կառավարություն, որի առաջին քայլը ԱԺ կողմից վարչապետ ընտրելն է», – նշեց Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով կառավարման ոչ մի ձև չի կարող կատարյալ լինել, բայց կարող է լինել՝ նպաստավոր։ Իսկ էթե անկախության ժամանակ Հայաստանի համար ավելի կարևոր էին քաղաքական կայունությունն ու կառավարելիթյունը, ապա այսօր, այդ խնդիրները կարելի է բավարար չափով լուծված համարել, իսկ այժմ էլ անցում է կատարվում դինամիկ զարգացման։

«Անկախության առաջին տարիներին օբյեկտիվորեն մեծ էր և գերակշում էր այն մոտեցումը, որ երկում կայունություն և զարգացում ապահովելու համար պետք է ապավինել հանրապետության նախագահի իխանության դերակատարությանը։

Մենք այսօր էլ պետք է արձանագրենք, որ անկախության առաջին տարիներին, նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձևերն այլընտրանք չունեին, մինչդեռ այսօր ակնառու է, որ գերակայությունը շարունակում է մնալ հավասարակշռված, վերահսկելի ու պատասխանատու իշխանություն ունենալու խնդիրը, իշխանություն, որի յուրաքանչյուր ճյուղի ու օղակի շրջանակները համահունչ են, իսկ մեր պատկերացմամբ դա լավագույնը կարող է լուծվել պառլամենտական կառավարման սահմաններում», – նշեց ՀՀ երրորդ նախագհ Սերժ Սարգսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել