Հնարավո՞ր է կատարել ամուսնալուծություն ՔԿԱԳ մարմիններում, եթե ամուսիններից մեկը չի կարող անձամբ ներկայանալ

Որպես կանոն, ՔԿԱԳ մարմինը ամուսնալուծությունն իրականացնում է ամուսնալուծվել ցանկացող ամուսինների համատեղ դիմումի հիման վրա:

 

Իսկ ի՞նչ անել, եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար: Նման դեպքերում, ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի օրենքով սահմանված կարգով:

 

Ամուսինների կողմից ամուսնալուծության վերաբերյալ դիմումները առանձին հայտարարություններով ձևակերպելու դեպքում ամուսնալուծության համար նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկը սկսվում է ՔԿԱԳ մարմին ամուսնալուծության մասին երկրորդ հայտարարությունը տալու օրվանից:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել