«Սկրիպալների գործ». Ռուսաստանը հետ է ուղարկում բրիտանական կողմի դիվանագետներին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է 14 հարցից բաղկացած ցանկ, որն ուղղել է բրիտանական արտաքին գործերի նախարարությանը՝  «Սկրիպալների գործ»-ի հետ կապված:

Ռուսաստանը պահանջում է պարզաբանել, թե ինչո՞ւ են նրան զրկում ՌԴ երկու քաղաքացիների հետ կապ հաստատելու հնարավորությունից: Բացի դրանից, Մոսկվան հարց է տվել, թե ի՞նչ նյութերով են թունավորվել Սկրիպալները, և թե ի՞նչ ճանապարհով են այդ նյութերը հայտնվել բրիտանական փորձագետների մոտ՝ հենց դեպքի վայրում:

Ռուսաստանը նաև հետաքրքրվում է, թե ի՞նչ եղանակներով են որոշվել, որ դրանք ռուսական ծագում ունեն, և արդյոք Մեծ Բրիտանիան ապացույցներ ունի, որ դա ժամանակին ՌԴ-ում մշակված «Նովիչոկ» նյութն է:

Ռուսաստանը նաև պահանջում է հայտնել՝ արդյո՞ք Անգլիայում այդ նյութի հետ աշխատանք երբևէ տարվել է, թե ՝ ոչ:

Հիշեցնենք, որ բրիտանական հատուկ ծառայությունում աշխատող Սերգեյ Սկրիպալին և նրա աղջկան թունավորել են մարտի 4-ին, Սոլսբերի քաղաքում: Լոնդոնը պնդում է, որ Սկրիպալների օրգանիզմում հայտնաբերված թունավորող նյութը՝ Ա234-ը, նույն ինքը «Նավիչոկը» կապված է Ռուսաստանի հետ, սակայն Մոսկվան  հերքում է, որ կապ ունի թունավորման հետ:

Այս շաբաթ Եվրոպական Միության  մի շարք պետություններ, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան և մի  քանի այլ երկրներ որոշել են հետ ուղարկել ռուսական դիվանագիտական խմբերին՝ Սոլսբերիում տեղի ունեցածի պատճառով: Մոսկվան պատասխանել է նույն կերպ:

Մի քանի տասնյակ դիվանագետներ և Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցները կվերդառնան հայրենիք: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել էր ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել