Ի՞նչ գործառույթներ է իրականացնում «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը

Նախ և առաջ պետք է նշել, որ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունն իր ծառայություններն է առաջարկում աշխատանք փնտրողներին և գործատուներին:
Ծառայությունները բոլոր հաճախորդների համար անվճար են:

 

Գործատուների համար գործակալությունը մատուցում է հետևյալ ծառայությունները`

 

1. Աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում

 

2. գործատուի պահանջարկին համապատասխան մասնագետների առաջարկ

 

3. աշխատանքի տոնավաճառի կազմակերպում

 

4. բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում:

 

Աշխատանք փնտրողների համար`

 

1. Խորհրդատվություն աշխատանք գտնելու հետ կապված հարցերի շուրջ

 

2.տեղեկատվության տրամադրում թափուր աշխատատեղերի և զբաղվածության ծրագրերի վերաբերյալ

 

3. միջնորդություն գործատուի մոտ աշխատանք փնտրելիս

 

4. աջակցություն մասնագիտական կողմնորոշման և վերամասնագիտացման հարցում

 

5. աջակցություն ձեռնարկատիրական գործունեության նախաձեռնության պարագայում

 

6. ընդգրկում զբաղվածության ծրագրերում

 

7. գործազրկության նպաստի նշանակում

 

8. աշխատանքի տոնավաճառի կազմակերպում

 

9. աշխատանքի ակումբի կազմակերպում:

 

 

Գործակալության կողմից ծառայությունները մատուցվում են բոլոր դիմողներին հավասարապես` անկախ ազգությունից, ռասսայից, սեռից, տարիքից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել