Արցախի Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում ականի պայթյունի հետևանքով զոհվածները ականազերծման աշխատանքներով զբաղվող HALO Trast միջազգային կազմակերպության աշխատակիցներն են: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավթի Բաբայանը:
Ականի պայթյունի հետևանքով կա 3 զոհ, 2վիրավոր, որոնք տեղփոխվել են հիվանդանոց:
3 զոհերն էլ Արցախի Հանրապետության քաղաքացիներ են:
«Աշխատանքներն իրականացնող խումբը պայթել է ադրբեջանական ականներից: 3 զոհ ունենք, երկու վիրավոր»,- ասաց Բաբայանը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան: