Անհատույց մասնավորեցման ենթակա են

Անհատույց մասնավորեցման են ենթակա 1999 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատկացված (վարձակալության տրված) պետական սեփականություն համարվող բնակարանները:

 

Մասնավորեցման ենթակա չեն պետական սեփականություն համարվող և 1999 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիներին պաշտոնեական (ծառայողական) օգտագործման համար հատկացված բնակարանները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձնացված այլ բնակարաններ:

 

Պետական սեփականություն համարվող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել