Վարկը ոչ նպատակային օգտագործելը

Քրեական օրենքը պատասխանատվություն է սահմանել վարկը ոչ նպատակային օգտագործելու համար, մասնավորապես` «Պետության կամ միջազգային կազմակերպության կամ միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրի կողմից տրամադրվող նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել անձանց, կազմակերպություններին կամ պետությանը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:

 

Այս դեպքում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը)` ֆիզիկական անձանց վնաս պատճառելու դեպքում, նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)` կազմակերպություններին կամ պետությանը վնաս պատճառելու դեպքում:

 

«Վարկը ոչ նպատակային օգտագործել» հասկացության ներքո հասկացվում է վարկի այնպիսի օգտագործումը, որը հակասում է վարկի տրամադրման մասին պայմանագրի կամ որոշման մեջ նշված նպատակներին և պայմաններին:

 

Այս հանցագործության սուբյեկտ կարող է լինել այն անձը, ով ստացել է պետության կամ միջազգային կազմակերպության տրամադրած վարկը, իսկ եթե վարկը տրամադրվել է կամակերպությանը, ապա այդ կազմակերպությայհն ղեկավարը:

 

Սուբյեկտիվ կողմը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ, սակայն հետևանքների նկատմամբ կարող է դիրսևորվել նաև անուղղակի դիտավորություն:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել