Այսօր աշխատող շուրջ 3000 ուսուցիչներ ունեն միջին մասնագիտական կրթություն․ Լևոն Մկրտչյան

Հանրակրթական դպրոցներում առ այսօր աշխատող շուրջ 3000 ուսուցիչներ ունեն միջին մասնագիտական կրթություն։ Այս մասին այսօր՝ մարտի 22-ին կառավարության նիստի ժամանակ ասա կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Օրենսդրությամբ նախատեսված էր նրանց ժամանակ տալ բարձրագույն կրթություն ստանալ մինչև 2018 թ-ի  օգոստոսի 20-ը։ Բայց նայում ենք դինամիկան, տեսնում ենք, որ բավականին մեծ թվով անցել է, առաջարկում ենք ժամկետը երկարացնել մինչև 2023 թ-ի օգոստոսի 20-ը։, որովհետև ուսուցիչների մեծ մասը կրտսեր դպրոցում աշխատող բազմավաստակ մեր մասնագետներն են, որոնց հնարավորություն տանք շարունակենք իրենց աշխատանքը»,-ասաց Լևոն Մկրտչյանը։

Վարչապետը հետաքրքրվեց, թե 5 տարով է երկարաձգվում․ «Էլի ենք երկրացնելու՞ ե հետո»,-ասաց նա։ Նախարարը ներկայացրեց, որ երևի թե դրա կարիքը չի լինի, քանի որ մնացել են շուրջ 3000 ուսուցիչ։

Նախագծի հիմնավորման համաձայն 2010-2011-ից 2016-2017 ուսումնական տարիների տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մեծ թվով ուսուցիչներ օգտվել են ընձեռված հնարավորությունից, ուստի ենթադրվում է, որ նշված ժամկետը երկարաձգելու պարագայում` վերջիններիս թիվը կավելանա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել