Կառավարության որոշմամբ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշումը լրացվել է դրույթով, որի համաձայն՝ նոր ծնված երրորդ երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական կամ միանվագ վճարումները կկատարերվեն, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամ:
Սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկ է ներկայացնում ընտանեկան դրամագլխից պարբերական կամ միանվագ վճարումներ կատարելու մասին դիմում (այսուհետ` դիմում):
Բանկը մերժում է դիմումը, եթե դիմողն ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձ չէ, կամ չի լրացել նոր ծնված երեխայի մեկ տարին:
Դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից վճարումներ են կատարվում (գումարը փոխանցվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի ներկայացրած բանկային հաշվին)՝
ա. պարբերական՝ ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը, եթե դիմումում նշված չէ այդ օրվան հաջորդող այլ օր, իսկ դիմում ներկայացնելու ամսվան հաջորդող ամիսների համար` ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը, եթե դիմումում յուրաքանչյուր ամսվա համար նշված չէ այլ օր (բոլոր ամիսների համար` նույն օրը),
բ. միանվագ՝ ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը, եթե դիմումում նշված չէ այդ օրվան հաջորդող այլ օր.
Սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը ծագում է նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից, բայց ոչ ավելի վաղ, քան`
ա. 2018 թվականի հունվարի 1-ից, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2018 թվականի մայիսի 1-ը,
բ. դիմելու ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվում է 2018 թվականի մայիսի 1-ին կամ դրանից հետո:
Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 22-ին:
Եվգենյա Համբարձումյան