Եթե անձը ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հանցանք է կատարում

Եթե անձը ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կատարում է հանցագործություն և դատապարտվում դրա համար ազատազրկման, ապա ծառայության ժամկետը կասեցվում է մինչև պատժի կրումը:

 

Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձի կողմից պատժից ազատվելու պահից Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված ժամկետում առանց հարգելի պատճառների` պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու նպատակով հաշվառման կամ փաստացի բնակության վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը` զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակվելու` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

 

Նույն արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել