Երբ դատախազը ստանում է մեղադրական եզրակացությունը

Դատախազը մեղադրական եզրակացությամբ գործն ստնալուց հետո` 5 օրվա ընթացքում, պարտավոր է ընդունել հետևյալ որոշումներից մեկը`

1) հաստատել մեղադրական եզրակացությունը.

 

2) իր որոշմամբ մեղադրանքի ձևակերպումից հանել առանձին կետեր, որակել հանցագործությունն այն օրենքին համապատասխան, որը, ի տարբերություն մեղադրական եզրակացությամբ կատարված որակումից, նախատեսում է նվազ ծանր պատասխանատվություն և այդ փոփոխություններով հաստատել մեղադրական եզրակացությունը.

 

3) իր ցուցումներով գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու կամ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար.

 

4) կասեցնել քրեական գործով վարույթը.

 

5) կարճել քրեական գործի վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը:

 

Մեղադրանքը լրացնելու կամ այն առավել ծանր կամ փաստական հանգամանքներով նախորդ ներկայացված մեղադրանքից էապես տարբերվող մեղադրանքով փոխարինելու հիմքերի առկայության դեպքում դատախազը պարտավոր է գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ մեղադրանք առաջադրելու կամ մեղադրանքը փոխելու համար:

 

Մեղադրական եզրակացությամբ ստացված գործով դատախազն իրավունք ունի վերացնել կամ փոխել խափանման միջոցը, իսկ եթե խափանման միջոց չի կիրառվել` ընտրել դրանցից որևէ մեկը կամ դիմել դատարան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել