ՔԿԱԳ մարմինն ի՞նչ ժամկետում պետք է տրամադրի տեղեկանք

Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում ստանալ որևէ կարգավիճակի կամ փաստի վերաբերյալ ստանալ տեղեկանք:

 

Նշված տեղեկանքները տրամադրվում են Քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմինները` կատարված ակտային գրառումների հիման վրա:

 

Իսկ ում կարող են տրամադրվել տեղեկանքներ:

 

Քաղաքացիական կացության ակտի վերաբերյալ տեղեկանք տրամադրվում է `

 

ա) անձին, որը դիմել է ՔԿԱԳ մարմին իր վերաբերյալ տեղեկություն ստանալու համար.

 

բ) ծնողներին (օրինական ներկայացուցիչներին), խնամակալության և հոգաբարձության մարմիններին.

 

գ) այլ անձի, եթե նա ներկայացնում է ՔԿԱԳ վերաբերյալ տեղեկանք ստանալու իրավունք ունեցող անձի կողմից սահմանված կարգով տրված լիազորագիր.

 

դ) երեխաներին` իրենց մահացած ծնողների վերաբերյալ:

 

16-18 տարեկան երեխաները ՔԿԱԳ վերաբերյալ տեղեկանք կարող են ստանալ իրենց դիմումի հիման վրա, եթե ունեն անձը հաստատող փաստաթուղթ:

 

«ՔԿԱԳ տարածքային մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտի վերաբերյալ տեղեկանքներ տրամադրվում են ՔԿԱԳ մարմին դիմելուց հետո մեկ օրվա ընթացքում»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելում. «Ամուսնության և ամուսնալուծության ակտային գրանցման առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկանքները տրամադրվում են ՔԿԱԳ մարմին դիմելուց հետո եռօրյա ժամկետում»:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել