Ի ՞նչ կառուցվածք ունեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները

ՔԿԱԳ մարմինները կազմված են հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումներից`

 

* ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունից` իր կառուցվածքային ստորաբաժանումներով և տարածքային մարմիններով,

 

* ՔԿԱԳ տարածքային բաժիններից, որոնք ունեն համայնքային ենթակայություն և հանդիսանում են համայնքների առանձնացված ստորաբաժանումներ:

ՔԿԱԳ գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներն են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և Ապոստիլի բաժինը և Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվը:

 

ՔԿԱԳ գործակալության տարածքային մարմիններն են`

 

* Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ամուսնության պալատը,

 

* Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երևանի հատուկ

սպասարկման տարածքային բաժինը` /թաղման բյուրո/:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել