Գողություն կատարած կանայք հայտնաբերվել են

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով, նոյեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Քանաքեռ 6-րդ փողոցից բաժին բերման են ենթարկել 1966 թ. ծնված Էլմիրա ու Գայանե Սարգսյաններին:

 

 

Նրանք խոստովանել են, որ հագուստ վաճառելու պատրվակով պարբերաբար մտել են Երևան քաղաքի և մարզերի բնակարաններ. նրանցից մեկը խոսակցությամբ շեղել է տանտիրոջ ուշադրությունը, իսկ մյուսը` գողացել ձեռքի տակ ընկածը` հիմնականում գումար: Երբեմն նրանց է միացել նաև Էլմիրա Սարգսյանի քույրը` 1972 թ. ծնված Ալվարդ Սարգսյանը:

 

Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեն, որ Սարգսյանների հանցավոր գործողություններից տուժածներն անհամեմատ շատ են: Նրանք կարող են դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել