Այսօր` նոյեմբերի 7-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Մատաղիսի զորամասում տեղի ունեցած 2 զինվորի սպանության պատճառով հարուցված քրեական գործի քննությունը:
Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղադրվում են այն բանի համար, որ վեճի են բռնվել Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտչյանի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, մետաղյա ձողով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջիններիս, ինչի հետևանքով վերջիններս մահացել են:
Այսօր դատական նիստին չէր ներկայացել մեղադրողը: Նա գրություն էր ուղարկել դատարան, որ խնդրում է 20 օր ժամանակ ճառին պատրաստվելու համար: Այսօր դատական վիճաբանությունների փուլն էր և կողմերը պետք է հանդես գային ճառով: Առանց այն էլ տարիներ տևած և դատաքննության ողջամտության ժամկետը լրացած քրեական գործը դարձյալ հետաձգվեց, բայց ընդամենը 7 օրով` որպես ճառին նախապատրաստվելու ողջամիտ ժամկետ:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 14-ին, ժամը 12.00-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net