Կառավարությունը որոշում կընդունի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հայտնաբերման մեխանիզմների մասին

Բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների մնացորդների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մոնիթորինգի իրականացման 2018-2020 թվականների ռազմավարական ծրագիրը փետրվարի 15-ին կառավարության նիստի ժամանկ կհաստատվի։

Մոնիթորինգի իրականացմամբ կհայտնաբերվի ՀՀ տարածքում իրացվող այն մթերքները, որոնցում մնացորդային նյութերի չափաքանակները գերազանցում են թույլատրելի շեմը և համարվում են վտանգավոր մարդու կյանքի և առողջության համար, ինչպես նաև բացահայտել ԳՁՕ պարունակող մթերքները:

Նախագծում նշվում է, որ մինչ այժմ Հայաստանում չեն իրականացվել բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների մնացորդների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մոնիթորինգի լայնածավալ աշխատանքներ, և մեր երկրում իրացվող բուսական ծագման մթերքների անվտանգության ապահովումը բավարար չափով չի իրականացվել:

Այժմ նախատեսվում է ձեռք բերել և լաբորատոր փորձաքննության ենթարկել բուսական ծագման մթերքները՝ պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հայտնաբերման և մնացորդային նյութերի թույլատրելի չափաքանակների որոշման նպատակով:

Այսպիսով, հնարավորություն կընձեռվի հայտնաբերել ՀՀ տարածքում իրացվող այն մթերքները, որոնցում մնացորդային նյութերի չափաքանակները գերազանցում են թույլատրելի շեմը և համարվում են վտանգավոր մարդու կյանքի և առողջության համար, ինչպես նաև բացահայտել ԳՁՕ պարունակող մթերքները: Մեր երկրի ազգաբնակչությունը զերծ կպահվի վտանգավոր սննդամթերի օգտագործումից: Հանրապետությունում կիրացվի ստուգված և անվտանգ բուսական ծագման մթերք, որն իր հերթին դրական ազդեցություն կունենա մարդկանց երկարակեցության և կյանքի որակի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել