Ներման մասին օրենքը Ազգային ժողովում քվերակության դրվեց և ընդունվեց առաջին ընթերցմամբ 67 կողմ, 18 դեմ, 5 ձեռնպահ ձայնով:
«Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը քվերակությունից առաջ հայտարարեց, որ այս նախագիծը նրանց համար սահմանադրaկանության հետ կապված բավականին մեծ խնդիրներ ունի, և «Ծառուկյան» խմբակցությունը որոշել է քվեարկել ազատ:
«Ներման լիազորությունը Սահմանադրությամբ տրված է նախագահին, սակայն օրենքի այս նախագծով, ըստ էության, իմաստազրկվում է այդ ինստիտուտը և ձևական բնույթ են կրում նախագահի լիազորությունները: «Ելք»-ը դեմ է քվերակելու»,- հայտարարեց Արտակ Զեյնալյանը:
Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը ընդունվեց 61 կողմ, 34 դեմ, 0 ձեռնպահ ձայնով:
Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը ընդունվեց 89 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայնով:
«Ծառուկյան» դաշինքը հայտարարեց, որ կողմ կքվերակի այս օրենսդրական նախաձեռնությանը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդունումից առաջ Արտակ Զեյնալյանը հայտարարեց. «Փաստաբաններին տուգանքի ենթարկելու ինստիտուտը հակասում է արդար դատաքննության իրավունքի սկզբունքներին, և այս օրենքը ընդունվելու պարագայում փաստաբաններին կոչ եմ անում դիմել Եվրոպական դատարան՝ իրենց իրավունքների խախտման փաստը ճանաչելու պահանջով: Ես պատրաստ եմ օգնել փաստաբաններին»:
Սակայն նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որ ՄԻԵԴ-ում այս օրենքը ընդհանրապես խնդիր չի առաջացնի. «Փաստաբանին տուգանելը անգամ չի դիտվում ոչ քրեական, ոչ քաղաքացիական պատիժ՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով»:
Օրենքն, այնուամենայնիվ, ընդունվեց 59 կողմ, 25 դեմ և 10 ձեռնպահ ձայներով:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ընդունվեց 97 կոմղ, դեմ 1, 0 ձեռնպահ ձայնով:
Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագիծը 63, 34, 0 ձեռնպահ ձայնով:
«Ես համոզված եմ, որ այն թվերը, որոնք ներկայացվում են, գիտական չեն: Այսինքն, հիմնավորումը հազմոզիչ չէ», -հայտարարեց Արտակ Զեյնալյանը: