Պուտինը Սահակ Կարապետյանին գեներալ-գնդապետի կոչում է շնորհել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով  գեներալի կոչում է շնորհել Ռուսաստանի Գլխավոր դատախազության 16 աշխատակցի: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն։

Պուտինի հրամանագրով գեներալ-գնդապետի կոչում է շնորհվել նաև ՌԴ Գլխավոր դատակազի տեղակալ Սահակ Կարապետյանին:

Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում վերջինս նշանակվել է 2016 թվականի դեկտեմբերին:

Նշենք, որ Սահակ Կարապետյանը ծնվել է 1960 թվականի մարտի 28-ին, Ռոստովում։ Ավարտել է Ռոստովի պետական համալսարանը, աշխատել է  Ռոստովի շրջանի դատախազությունում։ 1995-1999 թթ․եղել է Դումայի պատգամավոր։ 2000 թվականին նշանակվել է Դումայում ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչ ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել